ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարությունում խուզարկության մասին տեղեկացել է մամուլից, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս պատասխանն է տվել լրագրողների հետ զրույցում: «Ես ինքս տեղյակ չեմ: Գտնվում էի կառավարությունում, նիստի էի: Շատ բան չգիտեմ, ինքս ծանոթացել եմ լրատվությունից»,– ասել է Ավանեսյանը՝ հորդորելով մանրամասների համար դիմել Քննչական կոմիտե: Անդրադառնալով հարցին, թե ինքը հարցաքննվե՞լ է՝ նախարարը պատասխանել է, […]