Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ վերջինիս են ներկայացվել թանգարանում պահվող հայերեն և օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն հին ձեռագրերը. հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։