Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառումների կատարումը: Ըստ այդմ՝ նախատեսվում ՀՀ կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել 2.83 մլրդ դրամ, դրանք ուղղելով ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև միջին նորոգման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիմաց չվճարված պայմանագրի […]