Մեկ ամսվա ընթացքում հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում. Արարատ Միրզոյան
Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանը Թուրքիայի հետ: Այս մասին Թբիլիսիում ՀՀ-ի ու Վրաստանի արտգործնախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Ինչպես և նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- հայտնել է նախարարը։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Միրզոյանը […]