Ի պատասխան 2024 թվականի ապրիլի 30-ին Ազգային Ժողովում պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հնչեցրած հայտարարության՝ Կադաստրի կոմիտեն հայտնել է, որ 2022թ․-ին վերջինիս մատնանշած նյութերը, հանդիսանալով քարտեզագրագեոդեզիական ֆոնդի մաս, գտնվել են Կադաստրի կոմիտեում։ «Նյութերը նշահարված են եղել «գաղտնի» դրոշմակնիքով, ուստի 2022թ․-ին ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էինք, որ նյութերը տրամադրման ենթակա չեն, և դրանց հնարավոր […]