X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

«ԿԸՀ-ն պատրաստ է արտահերթ ընտրությունների». Հովակիմյան

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը։ Դիտարկմանը, որ վերջերս քաղաքական դաշտում քննարկվում է հնարավոր արտահերթ ընտրությունների թեման, և հարցին՝ ինքը դրա հետ կապված որևէ ազդակ ստացե՞լ է, Հովակիմյանն ասել է. 

«ԿԸՀ-ն այդ քաղաքական բանավեճի մեջ ոչ մտնում է, ոչ դրա հետ պայմանավորված որևէ գործողություն անում: Մեզ համար հիմք է իրավական գործընթացը, երբ, ասենք, խորհրդարանում նման որոշում կկայացվի: Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն: Երբ որոշվի, որ պետք է լինեն ընտրություններ, ընտրական համակարգը անմիջապես իր գործառույթները կսկսի կատարել»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս