Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի տարածքում մաքրման և ականազերծման աշխատանքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ամեն օր Մարտակերտի շրջանում, սահմանազատման գծի մոտակայքում, ՌԴ խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի և ականների որոնման ու վնասազերծման ուղղությամբ: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի, գյուղատնտեսական նշանակության տարածքների և […]