Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հանդիպել է Լաչինի միջանցքում առևանգված արցախցիների հետ, հայտնում են Ադրբեջանի ԶԼՄ-ները։ Նշվում է, որ այցի նպատակն էր պարզել, թե ինչ պայմաններում են գտնվում նրանք և ինչ վերաբերմունք է կիրառվում նրանց նկատմամբ։ Տղաները, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, իրենց հերթին «գոհունակություն են հայտնել կալանքի, բուժման, սննդի, ինչպես նաև բժշկական և հոգեբանական օգնության պայմաններից»։