Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է առաջին ատյանում դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը, հայտնում է ադրբեջանական APA-ն: Ադրբեջանում ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն էր հունիսին բանտից ձայնային ուղերձով հայտնել, որ իրենց դատավճիռները բողոքարկել են Վերաքննիչ դատարանում: Բողոքարկումն, ըստ Իշխանյանի, ձևական բնույթ է կրում, […]