Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում։ «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն, այդ առումով, եթե ամբողջ սպեկտրը հարաբերությունների հաշվի առնենք, որոշ տեղերում կարող է հարցեր լինեն, բայց ընդհանուր առմամբ ճգնաժամ չեմ տեսնում հարաբերություններում»,- նշել է Գրիգորյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Երևանում հարթակ տրամադրելու […]