Լոռու մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 82 միլիոն 480 հազար դրամ: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացրած միջնորդագրերի հիման վրա՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել […]