Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցը։ Զելենսկին նշել է, որ Թրամփի հետ զրույցում որպես օրինակ է բերել Բուդապեշտի հուշագիրը, որի շրջանակներում Ուկրաինան հրաժարվել է միջուկային զենքից՝ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Ռուսաստանի անվտանգության երաշխիքների դիմաց, որոնք պետք է պաշտպանեին Ուկրաինայի […]