Ռուսաստանը «Շահեդ» անօդաչուների դիմաց Իրանին վճարել է ոսկով. WP
Ռուսաստանի Դաշնությունը «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մատակարարման դիմաց վճարել է ոչ միայն բանկային փոխանցումներով, այլև ոսկով․ նշվում է ամերիկյան հետազոտական C4ADS կազմակերպության զեկույցում, որը հասանելի է դարձել The Washington Post-ին։ C4ADS խմբի փոխանցմամբ՝ ձեռքով լրացված փաստաթղթում, որը կնքվել է 2023 թվականի մարտի 16-ին իրանական գործարանի և ռուսական «Ալաբուգա» ընկերության միջև, նշված է 1,788,402.2 գրամ […]