Ղարաբաղյան առաջին, քառասունչորսօրա պատերազմում, ապրիլյան քառօրյա մարտերում, 2023-ի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ահաբեկչության դեմ կռվում զոհ ունեցող արցախցիների սոցցանցային զայրույթն առ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան ոչ միայն հասկանալի, այլեւ շատ որոշակիորեն արդարացված է. մարդիկ հարազատ են կորցրել, հայրենազրկվել, սոցիալական կարիքի մեջ են եւ հանկարծ պետական բարձրաստիճան պաշտոնայից լսում են «մնայիք՝ կռվեիք» ծանր կշտամբանք: Եւ, բնականաբար, […]