Ապրիլի 23-ին ջահերթի մեկնարկին կազմակերպիչները Հանրապետության հրապարակում հրկիզեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, որ ռազմավար չէին, կարված էին ինչ-որ արտադրամասում: Ես հիշում եմ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի նստաշրջանի «կուրյոզը» (մասնակիցները կվկայեն), երբ Իգոր Մուրդյանը դահլիճից բարձրացավ «բեմ» եւ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Ոսկանյանի ոտքերի տակ նետեց խորհրդային Ադրբեջանի դրոշը: Մուրդյանը հայտարարեց, որ այն բերվել […]