Լրահոս 24/7
02.05.2025

Արցախի պետական դրո՞շն է անարգվել

Արցախի պետական դրո՞շն է անարգվել

Ապրիլի 23-ին ջահերթի մեկնարկին կազմակերպիչները Հանրապետության հրապարակում հրկիզեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, որ ռազմավար չէին, կարված էին ինչ-որ արտադրամասում: Ես հիշում եմ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի նստաշրջանի «կուրյոզը» (մասնակիցները կվկայեն), երբ Իգոր Մուրդյանը դահլիճից բարձրացավ «բեմ» եւ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Ոսկանյանի ոտքերի տակ նետեց խորհրդային Ադրբեջանի դրոշը: Մուրդյանը հայտարարեց, որ այն բերվել է Գետաշենից, եւ բազմամարդ դահլիճը մի երկվայրյան անակնըկալի եկավ, ապա փոթորկվեց:

Հանրապետության հրապարակում «դրոշավառության» ջատագովները, հակադարձելով Նիկոլ Փաշինյանին, ով այդ ակցիան քննադատել է, մամուլում եւ սոցիալական հարթակներում նրան հարց են ուղղում. «Նիկոլ, երբ Իլհամ Ալիեւը ոտքի տակ էր տալիս Արցախի դրոշը, ինչու՞ լռեցիր»: Թե Ադրբեջանի կամուֆլյաժ հագած նախագահին այդ օրն ի՞նչ պիտի ասեր Հայաստանի վարչապետը՝ կիմանան նրան հարց ուղղողները: Ես վստահ չեմ, որ Ալիեւը տրորել է Արցախի պետական դրոշը: Շատ հավանական է, որ հատուկ այդ «ծիսակատարության» համար Բաքվի ինչ-որ արհեստանոցում էլ Արցախի դրոշի պատկերով մի կտոր է կարվել:

Բայց եթե նա Արցախի նախագահի նստավայրում իրոք անարգել է ԼՂՀ դրոշը եւ զինանշանը, ապա դրա պատասխանատուն միայն եւ միայն Արցախի նախագահն է, ՆԳ նախարարը, Պաշտպանության բանակի հրամանատարը, ԱԱԾ տնօրենը, որ զինվորականի ներքին եւ հատուկ ծառայության գեներալներ են, Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմի «զինադադարից» հետո ուղիղ երկու շաբաթ Ստեփանակերտում էին եւ պարտավոր էին Արցախի դրոշը, զինանշանը փրկել անարգանքից:

Ուզում եմ հավատալ, ավելի ճիշտ՝ գրեթե համոզված եմ, որ նրանք գեներալի, պետական, ռազմական գործչի իրենց պարտքը սրբությամբ կատարել են: Հակառակ դեպքում Ալիեւը կկազմակերպեր Արցախի եւ Պաշտպանության բանակի մարտական դրոշի, զինանշանի հրապարակային անարգման միջոցառում, կտեսանկարահաներ եւ աշխարհով մեկ կտարածեր: Նման տեսագրություն չկա, ուստի պետք է հստակ արձանագրել, որ ԼՂՀ պետական զինանշանը եւ դրոշը չեն անարգվել, Ալիեւին չի հաջողվել Ստեփանակերտում «Ռայխստագի գրավում» բեմականացնել:

Բայց երբ «դրոշավառության» ջատագովները Հայաստանի հանրությանը, Սփյուռքի հայրենակիցներին համոզում են, որ Ալիեւը «ոտքի տակ է տվել Արցախի պետական դրոշը», Ստեփանակերտից 2023 թվականի հոկտեմբերի 3-ին հեռացած Սամվել Շահրամանյանն ինչու՞ չի հակադարձում, չի ներկայացնում, թե որպես Արցախի նախագահ ի՞նչ է ձեռնարկել, որպեսզի ԼՂՀ պետական խորհրդանիշները չհայտնվեն Ադրբեջանի զինված ուժերի ձեռքում:

Լռում են նաեւ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամները, բարձրաստիճան զինվորականները, ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը: Նրանց ձեռնտու՞ է, որ հայ ժողովուրդը կասկածի իրենց նվիրվածությանը: Տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ նրանք կուզենային պատմության մեջ մնալ որպես Արցախի պետական խորհրդանիշները թշնամու անարգանքին թողած, իրենց պետական-ծառայողական պարքտը մինչեւ վերջին վայրկյանը չկատարած «թուլամորթներ»:

Այսօրվա ներքաղաքական կոնյունկտուրան վաղը պատմական անցյալ է դառնալու, հայ ժողովուրդը չի մոռանալու Արցախի 35-ամյա գոյապայքարը, ծնվելու է նոր սերունդ, ունենալու է իր անաչառ պատմաբանին, քաղաքագետին: Նրանք «մազ առ մազ» ուսումնասիրելու են արխիվները, մամուլը, իրադարձությունների մասնակիցների մամուլի ասուլիսները, որոնելու եւ գտնելու են եթե ոչ ամբողջական, ապա հանրայնորեն ընդունելի ճշմարտությունը: Եւ հարցերից, թերեւս, գլխավորը վերաբերվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագրին, դրա հրապարակմանը հաջորդած օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձություններին:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պետք է խոստովանել, պատմական շատ ծանր պատասխանատվություն է վերցրել: Ակնհայտ է, որ նա կաշկանդված է շատ էական հանգամանքներ չբացահայտելու պարտավորվածությամբ, բայց նա պարզություն պետք է մտցնի. Իլհամ Ալիեւն իրոք Արցախի պետական դրո՞շն է անարգել, թե՞՝ ոչ: Ավելի պարզ ասած՝ վերջին անգամ նախագահական առանձնասենյակից դուռը փակելիս ինքը պետական դրոշը թողել է տեղու՞մ, թե՞ դուրս է բերել:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է