ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2021-2023 թթ. ընթացքում Երևանում գործող մանկապարտեզներից մեկի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, պաշտոնեական կեղծիք կատարելով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ տնօրենը վերը նշված ժամանակահատվածում, իր մտերիմներին ու բարեկամներին մանկապարտեզում նշանակելով տարբեր, այդ թվում՝ նույն անձանց […]