Կառավարության որոշմամբ կապահովվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի բնականոն ընթացքը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել հանրապետությունում առաջին, ԵՄ չափանիշներին համապատասխան, սանիտարական աղբավայր, աղբի փոխաբեռնման կայաններ, ինչպես նաև երկու մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5,5 մլն […]