Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գրել է․ «Սիրելի քույրեր ու եղբայրներ, Վեց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմով սկսվեցին մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր 44 օրերը։ Այդ պատերազմի համար մենք վճարեցինք անչափելի բարձր գին՝ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, կորսված հայրենիք, հազարավոր հայորդիներ, որոնց քաջության մասին ես խոսել էի պատերազմի հենց հաջորդ օրը։ […]