Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն այցելել է FlyOne Armenia-ի գրասենյակ և հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի հետ։ «Ուրախ եմ, որ շուտով Երևանն ու Ամստերդամը կկապվեն ուղիղ չվերթով։ Սա, անկասկած, կամրապնդի Հայաստանի և Նիդեռլանդների միջև ջերմ բարեկամական ու գործընկերային հարաբերությունները»,- նշել է դեսպանը հանդիպման ընթացքում։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից FlyOne Armenia-ն կիրականացնի Երևան–Ամստերդամ ուղղությամբ […]