Երևանում մեկնարկել է Մրցակցության միջազգային ցանցի (ICN) շահերի պաշտպանության աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են 32 երկրների պատվիրակներ՝ մրցակցային մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ։ 2024 թվականին ICN-ը հայտարարել էր աշխատաժողովը հյուրընկալելու մրցույթ, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել Հայաստանի Հանրապետության հայտը՝ ի դեմս Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի։ «Սա առաջին անգամ է, երբ Հայաստանի մրցակցային մարմինը […]