Լարված իրավիճակ ՊՆ դիմաց. Անհետ կորածների հարազատների ու ՌՈ աշխատակիցների միջև քաշքշոց սկսվեց
Անհետ կորածների ծնողները հավաքվել են պաշտպանության նախարարության դիմաց։ ՊՆ պաշտոնյաները հրաժարվել են ընդունել ծնողներին։ «Այսօր պետք է 30 ծնող ընդունեին, բայց, ինչպես միշտ, այս թույլիկ մորքուրները, ինչպես թողել ու փախել են պատերազմից, նույնը ծնողից փախան»,- ասաց անհետ կորած զինծառայողներից հարազատներից մեկը։ Փաստը, որ իրենց չեն ընդունում, զայրացրեց ծնողներին։ Տարածքում մեծ թվով ռազմական ոստիկանության ծառայողներ են։ […]