Պետական համակարգում ունենք անձինք, որ պաշտպանում են ապօրինի ավտոկայանատեղիները. քաղաքապետ
Ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպման վերաբերյալ ես ունեմ ձևավորված կարծիք, որ մենք պետական համակարգում ունենք անձինք, ովքեր այս գործընթացը սպասարկում են և որոշակի պաշտպանություն են փորձում տալ,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այս երևույթը շարունակաբար պետք է վերացնել քաղաքից, քաղաքի կենտրոնից։ Քանի որ մեքենաների ավելացող քանակ կա, առաջարկում եմ՝ տրանսպորտի վարչությունը, միգուցե, առևտրի վարչության հետ համատեղ, […]