1990-ական թվականներից ի վեր առաջին անգամ Ռուսաստանից հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվում է Հայաստան՝ Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից։ Ըստ ԱՊԱ գործակալության մոսկովյան բյուրոյի, այս մասին հայտնել է Վոլգոգրադի երկաթուղու մամուլի ծառայությունը։ Առաջին խմբաքանակը, որը բաղկացած է ութ վագոնից, ուղևորվում է դեպի Երևանի կայարան։ Մինչև տարեվերջ նախատեսվում է այս երթուղով տեղափոխել 30 վագոն, որոնց ընդհանուր […]