Ո՞ր օրը կկայանան խորհրդարանական ընտրությունները. Վ. Հովակիմյանի պարզաբանումը
2027 թվականից կմեկնարկի ԿԸՀ վարչական շենքի կապիտալ նորոգումը։ Լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով մամուլի սրահում փակցված էկրանից եկող դզզոցին։ Նրա խոսքով, էկրանը մոտ ապագայում փոխել չեն կարող, բայց հիմնանորոգման ծախսերը նախատեսված են 2027-2028 թվականների բյուջեում։ «Հուսով եմ, որ այդ ժամանակ ավելի ժամանակակից տեխնիկայով վերազինված կլինի մամուլի սրահը»,-նշեց նա։ […]