Լիցենզիայի դադարեցումը չի կարող խաթարել ՀԷՑ-ի ֆինանսական կայունությունը. ՀԾԿՀ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետագա գործունեության կայունությանն առնչվող՝ հանրության շրջանում առկա մտահոգությունները, հայտնում ենք, որ համաձայն օրենսդրության՝ ընկերությունը էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողության դադարեցումից հետո ևս պարտավոր է կատարել օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունները։ Ավելին, մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն […]