Ֆրանսիան թե լավ, թե դժվար պահերին միշտ եղել է Հայաստանի կողքին. դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ելույթ է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, Դըկոտինյին նշել է, որ Ֆրանսիան առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և առաջին տերություններից մեկն էր, որ դեսպանատուն բացեց Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ «30 տարի առաջ՝ 1995 թվականի նոյեմբերի 7-ին, մենք առաջին […]