Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան
«Նոյեմբերի 18–ին ավարտվում է վարույթը, և ՀԾԿՀ-ն արդեն առաջիկա մեկ շաբաթ 10 օրում պետք է նիստ գումարի. Մինչ այդ, օրենքով սահմանված կարգով երեք օր առաջ պետք է իր վերջնական եզրակացության նախագիծը հրապարակի»,-Թալինում լրագրողներին հայտնեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ մյուս կողմը եզրակացությանը ծանոթանալու հնարավորություն է ունենալու, որ դիրքորոշում ձևավորած ներկայանա հանձնաժողովի նիստին։ […]