Այսօր՝ 2026 թվականի հոկտեմբերի 8-ին, Հայաստանի տարածքում և մայրաքաղաք Երևանում սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ հանրապետության տարածքում եղանակային հիմնական ցուցանիշներն ունեն հետևյալ պատկերը.
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ Հայաստանի ցուցաբերած թափանցիկությամբ, հարցերը քննարկելու պատրաստակամությամբ և ծրագրի տնտեսական հնարավորություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին՝ Իրան կատարած այցի և TRIPP-ի վերաբերյալ իրանական կողմի ընկալումների մասին։ «Իրանում […]
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու վայրի կենդանիների բարեկեցության ապահովման նպատակով, շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի վերահսկողության գործընթացը։ Ս.թ. հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի […]
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Այսօր առավոտյան տեղի ունեցած ձերբակալություններն՝ առնչվող Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի մի շարք հոգևորականների, մտահոգիչ են և պահանջում են առավելագույն զսպվածություն թե՛ հանրային, թե՛ քաղաքական դաշտում։ Անհրաժեշտ է սպասել պաշտոնական պարզաբանումներին ու քննության արդյունքներին՝ առանց հապշտապ գնահատականների։ Եկեղեցու և պետության հարաբերությունների […]
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Հայ ժողովրդի պատմության ընթացքում ոչ մի օտար նվաճող նման կերպ չի վարվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ հոգևորականների հետ, ինչպես Նիկոլի ռեժիմը և նրան սպսարկող ուժային կառույցները Երիտքպականները հիշեցնում են ոչ միայն երիտբոլշևիկներին ու 1937 թվականը, այլև գերազանցում երիտթուրք պարագլուխներին»։
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով։ Փաստաբան Արա Զոհրաբյանն արդեն հայտարարել է Եկեղեցու հոգևորականներին և Թեմի աշխարհիկ աշխատակիցներին ազատությունից ապօրինի զրկելու մասին։ Ընդ որում, Թեմի առաջնորդի գտնվելու վայրն անգամ փաստաբանին […]
Քննչական կոմիտեից Radar Armenia-ի հետ զրույցում մանրամասներ են հայտնել ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդի և հոգևորականների ձերբակալման վերաբերյալ։ Տեղեկացանք, որ ձերբակալվել են հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու գործով։ «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ […]
ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր հոգևորականների ձերբակալմանը. «Իշխանությունն առավոտից ձերբակալություններ/խուզարկություններ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմում, որի շրջանակներում 6 հոգևորական է ձերբակալվել, այդ թվում` թեմի առաջնորդը: Սա Մայր Աթոռի դեմ հարձակումների հերթական փուլն է, նաև իշխանության գլխավոր հարվածի նախապատրաստությունը, որը ըստ նախապես հայտարարվածի, պետք է տեղի ունենա […]
Radar Armenia-ին Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնեցին, որ 6 քահանա է ձերբակալվել։ Նրանց թվում են Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։
Պատանդների ազատ արձակումից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է զինաթափվի. սա խաղաղության հասնելու կարևոր քայլ է. հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CBS-ին տված հարցազրույցում։ Նա հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է վայր դնի զենքերը և ապառազմականացվի, հակառակ դեպքում «կսկսվի իսկական դժոխքը»։ «Մենք պետք է ապահովենք, որ Գազայում զենքի գործարաններ չլինեն։ Գազա զենքի մաքսանենգություն չպետք […]