Իրավացի էր ընդդիմությունը, որ բոյկոտեց հանձնաժողովի աշխատանքները և մաս չդարձավ իշխանական շոուին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Երեկ ողջ օրը Ազգային ժողովի գաղտնի բաժնում առիթ ունեցա ծանոթանալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Թեեւ հանձնաժողովի նախագահն արդեն հրապարակային, իր հայեցողությամբ բացահայտում է իշխանությունների քիմքին հաճո զեկույցի որոշ դրվագներ, ձեռնպահ կմնամ նույնն անել, քանի որ նաեւ օրենքով սահմանված […]