Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: ՀՖՖ-ն տուգանվել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառով: ՖԻՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 12 հազար շվեյցարական ֆրանկով: Ըստ ՖԻՖԱ-ի ,Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում տեղի են ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, […]