Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն ընթանում է իր հունով. Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է Ազգային ժողովի հայտարարության տեքստ, որում արձանագրված փաստերը հայտնի են բոլորին: Հայտարարության ներկայացումից ի վեր, թերևս երկու կարևորագույն կետ կարելի էր ավելացնել: Այս մասին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Ազգային ժողովում: «Առաջինը՝ երկրորդ կետով «Արտաքին քաղաքականություն, արկածախնդրություն և զիջում» բաժնում, կարելի էր ավելի մանրամասն ներկայացնել այն անորոշությունները, որոնք […]