«Դինամո» մարզահամալիրում հունվար 30-ից փետրվարի 4-ն անցկացվել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որի արդյունքներով հայտնի են դարձել Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները՝ կանանց 5 և տղամարդկանց 13 քաշային կարգերում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Արևիկ Դոխոլյանը (52 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Լիանա Մարտիրոսյանը (60 կգ) […]