Նախընտրական քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ, շրջել քաղաքի փողոցներով, զրուցել և լուսանկարվել քաղաքացիների հետ։ «Ժողովուրդ ջան, բայց քայլում ենք երթով. ով քայլելով հասցնում է նկարվել՝ թող նկարվի»,– կատակել է նա՝ արձագանքելով լուսանկարվելու խնդրանքներին։ Բացի փողոցային շփումներից, Փաշինյանն այցելել է նաև բազմաբնակարան շենքեր՝ անձամբ թակելով բնակիչների դռները։ Բնակարաններից մեկում տարեց կինը ներկայացրեց, որ ունի […]