Դատարանը շտապում է Աջապահյանի գործով մեղադրական վերդիկտ կայացնել. Արա Զոհրաբյան
«Դատարանը շտապում է մեղադրական վերդիկտ կայացնել», – Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբաններից Արա Զոհրաբյանն այսօր դատական նիստի հենց մեկնարկին այս հայտարարությունն արեց՝ գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելով։ Միջնորդությամբ, որը շատ արագ մերժվեց, Զոհրաբյանը պնդում էր նաև, որ պատշաճ չի ծանուցվել նիստերի մասին, դատավորը նորմեր է խախտել, և պաշտպանը վստահ է, որ […]