ՀՀ տարածքով անցնող բոլոր ճանապարհները կլինեն ՀՀ իրավազորության տակ. Գրիգորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը սոցցանցի իր էջում գրել է. «Սուտ, կեղծիք ու մանիպուլյացիա է, թե Հայաստանը համաձայնել է կամ կհամաձայնի որեւէ «միջանցքային» լուծման:Ճշմարտությունն է. Հայաստանը կգնա պայմանավորվածության, որը կներառի մշտապես մեր կողմից հրապարակային հնչած սկզբունքները, այն է՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության հիման վրա, փոխադարձության սկզբունքով ապաշրջափակում: Այսինքն՝ ցանկացած ենթակառուցվածք, որը կանցնի […]