Պուտինի այցը Թուրքիա նախապատրաստվում է. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի ժամկետը կհայտարարվի, երբ երկրների ղեկավարները համաձայնեցնեն դրանք, կողմերի բանակցություններն օրակարգում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հեռանկարի մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բազմիցս ասել ենք, որ, իրոք, ռուս-թուրքական բարձր մակարդակի շփումներն օրակարգում են, դրանք պատրաստվում են: Հենց նախագահները վերջնականապես համաձայնեցնեն այցի ժամկետները, մենք անմիջապես ժամանակին կտեղեկացնենք», […]