Կառավարության որոշմամբ կստեղծվի նոր հիմնադրամ՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անունով։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ դեռևս 2020թ․ ընդունված օրենքով հեռուստաընկերություններին պարտադրվում է եթերի առնվազն 20%-ն ապահովել հանրօգուտ կոնտենտով։ «Սա ասելով՝ նախ նկատի ունենք գիտական, կրթամշակութային, մարզական, սոցիալական բովանդակությամբ բովանդակությունը, որը կամ չի կարողանում կոմերցիոն գործիքներից օգտվելով գումար գեներացնել։ Այս նոր կարգավորումները, ինչպես նաև գովազդային շուկայում որոշակի […]