Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո եվրոպական առաջնորդները մեկնել են Բրյուսել, որտեղ անցկացվում է Եվրոպական խորհրդի (ԵԽ) հանդիպումը։ Օրակարգում ընդգրկված թեմաների շարքում են. Ուկրաինան (ներառյալ՝ տեսակոնֆերանս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ),Մերձավոր Արևելքը,Եվրոպայի պաշտպանությունն ու անվտանգությունը,մրցունակությունը,միգրացիան։ Բացի այդ, առաջնորդները կքննարկեն իրավիճակը Մոլդովայում և Եվրամիության ընդլայնման քաղաքականությունը Արևմտյան Բալկանների երկրների նկատմամբ։