

«Լիսագորի հատվածում գազատարը վնասված է, և քանի որ հրադադարի պահպանման ռեժիմի պատասխանատուն, նաև երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, որը նաև այլ անհանգիստ վայրում գործողությունների ակտիվ փուլում է գտնվում, գուցե հակառակորդը, դրանից օգտվելով, որոշակի դժվարություններ է փորձում առաջացնել Արցախի հատվածում։ Փաստն արձանագրենք, որ գազատարը վնասված է, ամենայն հավանականությամբ այդ խնդիրները երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Այն հարցին, թե հայկական կողմն այս հարցում անելիք չունի՞, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ Արցախի Հանրապետության ղեկավարությունն անպայման մասնակցություն ունի»։ Նա միաժամանակ նշեց, որ Ադրբեջանի և Հայաստանի պատկերացումները խաղաղության մասին համարժեք են։ «Մենք գնում ենք խաղաղության։ Խաղաղություն չի նշանակում զիջել բոլոր դիրքերը, նշանակում է հասնել այնպիսի խաղաղության, որպեսզի բացառվեն նման իրողությունները։ Մենք անպայման այդ սադրանքների ուղղությամբ աշխատանք կտանենք, իսկ աշխատանքները ներառված են կառավարության ծրագրի մեջ՝ կառուցել այն բանակը, որը կզսպի։ Սահմանային այսօրվա իրողությունները նախկինում էլ կային, և ամեն մի դեպքը պետք է ուսումնասիրվի, որովհետև դա խախտում է այն տրամաբանությունը, որի շուրջ կան հստակ հրադադարի պահպանման պայմանավորվածություններ։ Եթե խախտվում է, ամեն դեպքը պետք է ուսումնասիրվի, և մեղավորները պետք է պատժվեն, անկախ նրանից՝ նրանք են մեղավոր, թե մենք»,- ասաց նա։
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…