

Հակակոռուպցիոն կոմիտեն արձագանքել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող շքեղ առանձնատան վաճառքին և այդ առթիվ ՀՀ գլխավոր դատախազի արձագանքին։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`«Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից»: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան 3 օր հետո: Ընդ որում, վերը նշված որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը:
Հետևաբար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պարտավոր էր առաջնորդվել բացառապես օրենքով և կատարել դատարանի որոշումը։ Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն»,-ի պատասխան հայտնում են ՀԿ-ից՝ շարունակելով․ «Այսպիսով, առնվազն տարակուսելի է, որ գլխավոր դատախազը, քաջատեղյակ լինելով վերը նշված քրեադատավարական նորմերին, նման կերպ է արձագանքել:
Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը»:
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հարցերին ի պատասխան ասել էր, թե գլխավոր դատախազությունում նույնպես տարակուսած են, քանի որ իրենց էլ հայտնի չէ, թե ինչպե՞ս վաճառվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը:
Հիշեցնենք՝ վերջերս մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտում գտնվող իր շքեղ առանձնատունը, որի վրա կալանք էր դրված: Գնորդը Նարեկ Նալբանդյանն է: Օրեր առաջ նա ձեռք էր բերել նաև «Գոլդեն փելիս» հյուրանոցը՝ 5 միլիարդ դրամով։
«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետեւ դա մեզ հայտնի չի եղել եւ մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Արթուր Դավթյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննի՞չն է մեղավոր, Արթուր Դավթյանն արձագանքել է. «Դատարանն է այդպես որոշել, դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է, եւ առանց բողոքարկման արդյունքներին սպասելու է գործարքը կայացել»։
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…