

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, խորհրդակցությունը նվիրված է վերջին օրերին Հանրապետության տարածքում ձյան աննախադեպ տեղումների հետևանքով առաջացած խնդիրներին։
Մայրաքաղաք Ստեփանակերտում տիրող իրավիճակը, խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները ներկայացրել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Քաղաքապետի խոսքով՝ համայնքային և մասնավոր ընկերությունների ռեսուրսների համատեղմամբ քաղաքային իշխանություններն անում են հնարավորը ձնամաքրումն արդյունավետ իրականացնելու համար, սակայն մայթերի՝ ձյունից և սառույցից մաքրումը շարունակում է մնալ ամենադժվար մարտահրավերներից մեկը։ Դավիթ Սարգսյանը նշել է նաև, որ մարտի 21-ից, երկօրյա դադարից հետո, մայրաքաղաքի հանրային տրանսպորտը նորից աշխատում է բնականոն ռեժիմով։
Համապատասխան ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։
Նախագահը հատուկ անդրադարձ է կատարել կրթական ոլորտին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում դպրոցներում դասապրոցեսի մեկնարկը պետք է հետաձգվի։
Երկրի ղեկավարը հանձնարարել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ակտիվացնել համայնքներ տանող ճանապարհների անցանելիությունն ապահովելու ուղղությամբ աշխատանքները, իսկ քաղաքաշինության նախարարին՝ ձնամաքրման գործընթացին առավելագույնս ընդգրկել նաև մասնավոր շինարարական կազմակերպություններին։
Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով։ Այս առումով երկրի ղեկավարը հանձնարարել է, որ մարտի 21-ից ձնամաքրման միջոցառումներին միանան պետական համակարգի աշխատակիցները, և կոչ արել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ու քաղաքացիներին ևս ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն՝ ներգրավվելով իրականացվող աշխատանքներին։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…