Ստամբուլում սկսվել են ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները։ Դրանք անցկացվում են Դոլմաբախչե պալատում, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։
Բանակցություններից առաջ Էրդողանը կարճ ելույթով դիմել է բանակցողներին.
«Հակամարտության երկարաձգումը ոչ մեկին ձեռնտու չէ, պատերազմում հաղթողներ չկան»,- ասել է նա՝ գոհունակություն հայտնելով, որ հյուրընկալում է պատվիրակություններին և նպաստում նրանց ջանքերին՝ խաղաղություն հաստատելու նման կրիտիկական շրջանում։
Ցանկանալով, որ կայանալիք հանդիպումներն օգուտ բերեն Ուկրաինային ու Ռուսաստանին, տարածաշրջանին և ողջ մարդկությանը՝ Էրդողանն ասել է, որ լիովին աջակցում է բանակցություններին այս համատեքստում:
Այնուհետ Էրդողանը լքել է պալատը և պաշտոնական այցով մեկնել Ուզբեկստան, հայտնում է Anadolu գործակալությունը:
Սա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլն է, այն Ստամբուլում է անցկացվում Էրդողանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պայմանավորվածությամբ:
Նախորդ բանակցությունների արդյունքում կողմերը նշել են իրենց դժվար ընթացքը և փոքր առաջընթացը՝ պայմանավորված կողմերի սկզբունքորեն հակառակ դիրքորոշումներով։ Առաջին բանակցությունները կայացել են փետրվարի 28-ին, Բելառուսում:
Հիշեցնենք՝ ռազմական գործողությունները Ուկրաինայում շարունակվում են արդեն 34 օր:
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն…
Լեհաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին հակահետևակային ականներ կտեղադրի՝ «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում։ Այս մասին…
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…
Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…