Լրահոս 24/7

Բայդենը Ուկրաինայում ռուսների գործողությունների վերաբերյալ օգտագործում է «ցեղասպանություն» բառը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունների կապակցությամբ առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» բառը։

Մինչ այժմ Բայդենն օգտագործում էր «ռազմական հանցագործություններ» եզրույթը, երեկ, սակայն, նա երկու անգամ ասել է «ցեղասպանություն»։ Երբ լրագրողները հարցրել են այս արտահայտության մասին, ԱՄՆ նախագահն ասել է. – «Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ գնալով ավելի պարզ է դառնում, որ Պուտինը փորձում է երկրի երեսից ջնջել ուկրաինացի լինելու գաղափարը»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում արձագանքել է Բայդենի խոսքերին՝ գրելով. – «Չարին դիմակայելու հարցում իրերն իրենց անուններով կոչելը շատ կարևոր է»: «Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից մինչ այժմ ցուցաբերված օգնության համար, և մեզ շտապ անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն՝ կանխելու ռուսական հետագա վայրագությունները», – հավելել է Զելենսկին:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել երկրի հյուսիսային տարածքներ, չորեքշաբթի հայտնել…

10 hours ago

Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի…

11 hours ago

Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների…

11 hours ago

Ֆլորիդայում մեկ օրում կտեղա այնքան անձրև, որքան Երևանում 10 ամսում

Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս…

11 hours ago

Օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է

Թուրքական ավիաուղիներ ընկերության օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է,…

11 hours ago

Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի…

11 hours ago