Horeca style

Երկու լեգենդար տներ՝ Chivas-ը և Balmain-ը միավորում են ուժերը

Երկու լեգենդար տներ՝ Chivas-ը և Balmain-ը, միավորում են ուժերը՝ թողարկելու բացառիկ, սահմանափակ քանակությամբ Balmain x Chivas XV հավաքածուն։

Կառուցված ժառանգության, խիզախության և նորարարության իսկական միաձուլման վրա՝ այս համագործակցությունը մարմնավորում է երկու առաջնակարգ տների ընդհանուր տեսլականը։ Chivas XV-ը հնեցվում է ֆրանսիական կոնյակի տակառներում 15 երկար տարիներ հագենալով հարուստ ու մրգային չամիչի, տաք դարչինի և իրիսի համերով։

Երկու շքեղ շշերը մշակվել են Chivas-ի կողմից Balmain-ի ստեղծագործական տնօրեն Օլիվյե Ռոուստինգի հետ համատեղ։ Առաջին նմուշը, որից արտադրված է ընդամենը 200 անհատական ​​համարակալված ոսկե 1 լիտրանոց շշեր, զարդարված է մետաղական զրահներով և շղթաներով՝ ի նշան Balmain-ի պոդյումի աքսեսուարների:

Երկրորդ նմուշը կյանքի է կոչում Balmain-ի ճանաչելի ուրվագիծը՝ շղթաների և գոտիների սիմետրիկ ձևավորման միջոցով, որոնք ուղղակիորեն ոգեշնչված են տան վերջին հավաքածուներից:

Արտադրվել է 2000 շիշ 70 մլ տարողությամբ: Balmain-ի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռոուստինգը բացատրում է. «Ինչպես Balmain-ը, Chivas-ը միշտ պահպանել է ամենաբարձր չափանիշները, և տներից ոչ մեկ չի վախեցել խախտել սահմանները և փոխել հնեցած պայմանականությունները: Նրանք, ովքեր արդեն ծանոթ են Balmain տիեզերքին, նկատում են, որ այս եզակի համագործակցությունը ներառում է տան բնորոշ մոտիվը, հսկայական ոսկե շղթան: Ամեն անգամ, երբ ես ներառել եմ այս գրավիչ զարդը իմ հավաքածուներում, այն ծառայել է որպես մեր ապստամբ և ընդգրկող Balmain բանակի խիզախ ոգու համարձակ խորհրդանիշ. կրակոտ և համարձակ վերաբերմունք, որով առաջնորդվում են և՛ Chivas-ը, և՛ Balmain-ը»:

Գրիգ Հակոբյան

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

7 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

25 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

40 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

59 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

1 hour ago