Լրահոս 24/7

Նախապատրաստվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է ռուսական բանկերի ցանկի ընդլայնման մասին, որոնք անջատվելու են SWIFT միջբանկային վճարումների միջազգային համակարգից։ Այս մասին Բորելը լրագրողներին ասել է երկուշաբթի երեկոյան՝ Պանամա կատարած այցի ժամանակ, հայտնում է վենեսուելական VPI հեռուստաալիքը։

 «Կլինեն ավելի շատ ռուսական բանկեր, որոնք կլքեն SWIFT վճարային համակարգը: Էներգետիկ ոլորտում էլ մենք փնտրում ենք միջոցներ, որոնք կազդեն ռուսական նավթի ներմուծման վրա»,-ասել է Բորելը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը, Եվրահանձնաժողովը մայիսի 3-ին Եվրահանձնակատարների կոլեգիայի նիստում կքննարկի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։

Բրյուսելում գործող ընթացակարգի համաձայն՝ պատժամիջոցների նախագիծը նախ պետք է հաստատվի Եվրահանձնաժողովի կողմից, այնուհետ դրանք քննարկման կներկայացվեն ԵՄ 27 երկրների դեսպաններին, իսկ դեսպանների կողմից պատժամիջոցների հաստատումից հետո ԵՄ խորհուրդի  արտաքին գործերի նախարարների մակարդակը պետք է հաստատի:

Նախկինում պատժամիջոցների մասին պաշտոնապես հայտարարվում էին միայն վերջնական հաստատումից հետո։ Այնուամենայնիվ, այս տարվա մարտից Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սկսեց հրապարակայնորեն հայտարարել չհաստատված պատժամիջոցների առաջարկների մասին՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից դրա հաստատումից անմիջապես հետո:

Ըստ եվրոպական լրատվամիջոցների՝ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում կլինի ԵՄ-ի սև ցուցակի հետագա ընդլայնում, SWIFT-ից մի քանի ռուսական բանկերի անջատում և Ռուսաստանից նավթի մատակարարումների հնարավոր մասնակի էմբարգո։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ-ն Ռուսաստանից ստանում է գազի 40%-ը, նավթի 27%-ը և ածուխի 46%-ը։ Ածխի մատակարարումների էմբարգոն ապրիլին ընդունված պատժամիջոցների հինգերորդ փուլի մի մասն էր, այն նույնպես ընդունվեց հետաձգված հիմունքներով և ուժի մեջ կմտնի օգոստոսից։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

17 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

17 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

18 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

18 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

18 hours ago