

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանի վարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների, որոնք ստեղծված իրավիճակում շարունակում են կատարել իրենց գործառույթները:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, քննարկվել են ԱՀ բռնազավթված բնակավայրերից տեղահանված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց լուծմանը միտված պետական ծրագրերը:
«Հատուկ անդրադարձ է կատարվել 2020 թվականից առ այսօր տեղահանված պետական հիմնարկների պահպանման համար պետական բյուջեից հատկացվող գումարների և դրանց տրամադրման նպատակների վերանայման անհրաժեշտությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ տեղահանված տարբեր պետական կառույցներում հաստիքների սպասվող կրճատումների նպատակը ոչ թե ֆինանսական միջոցների խնայողությունն է, այլ՝ սոցիալական արդարության և զբաղվածության խթանման սկզբունքների պահպանումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հանդիպման նպատակներից մեկն էլ այդ որոշումների վերաբերյալ շահագրգիռ քննարկումների կազմակերպումն է, որպեսզի որևէ հարց ուշադրությունից դուրս չմնա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ, անդրադառնալով տեղահանված բնակիչների բնակվարձերի վճարման գործող քաղաքականությանը, Արայիկ Հարությունյանը հանձնարարել է այն վերանայել՝ դարձնելով ավելի արդյունավետ ու հասցեական: Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվել են որոշակի մոտեցումներ, որոնց մշակման ու վերջնականացման արդյունքում, Արցախի նախագահի հանձնարարությամբ, էական փոփոխություններ են կատարվելու եղած ծրագրերում:
Ըստ աղբյուրի՝ խոսելով բնակարաններով ապահովելու պետական ծրագրի մասին՝ նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ այն ընթանում է ամբողջ ծավալով և հնարավորինս ողջամիտ ժամկետներում տեղահանված քաղաքացիները, այդ թվում՝ Հադրութի շրջանի բնակիչները ապահովված կլինեն բնակարաններով:
Հանդիպման վերջում երկրի ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ մարմիններին սեղմ ժամկետներում գործնական առաջարկություններ ներկայացնել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ՝ հաշվի առնելով բարձրացված կարիքներն ու խնդիրները։
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…