

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական վարչության մի խումբ ներկայացուցիչների:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է կրթության ոլորտի խնդիրներին, մասնավորապես՝ հանրակրթության և բուհական ոլորտներում կրթական արդի չափորոշիչների ներդրման անհրաժեշտությանը: Նա հավելել է, որ դեռևս մինչև 2020թ.-ի պատերազմը պլանավորվող ծրագրերը առաջիկայում նորից ընթացք են ստանալու:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պետության զարգացման հիմքում առաջին հերթին զարգացած ու կրթված մարդն է, և, չնայած ավերիչ պատերազմի հարուցած դժվարություններին ու դրանից բխող հիասթափություններին, պետք է չհանձնվել ու ձգտել բարձր որակի կրթություն տալ եկող սերունդներին, որոնք էլ ապահովելու են ապագայի հաջողություններն ու հաղթանակները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հանրապետության առջև ծառացած այլ մարտահրավերներ և դրանց հաղթահարմանն ուղղված իշխանությունների անելիքները: Նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, բարձրացված խնդիրների շուրջ լսել նրանց առաջարկները:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…