Լրահոս 24/7

Միջազգային կազմակերպությունների՝ ԼՂ մուտք գործելու անկարողությունը սրում է իրավիճակը. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին հանդես է եկել ելույթով:

Նախարարն անդրադարձել է COVID-19 համավարակի պատվաստումների գործընթացին, հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների պահանջարկին, Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագրին և Արագ արձագանքման բժշկական թիմի գործունեությանը, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հոգեսոցիալական և առողջապահական հարցերին:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է ելույթն ամբողջությամբ.

«Հարգարժան պարոն նախագահ, հարգելի պատվիրակներ,

տիկնայք և պարոնայք,

Մեծ պատիվ է մասնակցել Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին, և անհրաժեշտ է գնահատել այն փաստը, որ COVID-19 համավարակի պատճառով առաջացած երկարատև դադարից հետո մենք հնարավորություն ունենք ֆիզիկապես ներկա գտնվելու այստեղ` Ժնևում:

Ուրախ եմ նշել, որ համավարակը որոշ չափով նահանջել է` թույլատրելով Հայաստանին վերաբացել և վերապրոֆիլավորել հիվանդանոցները, որպեսզի կարողանանք սպասարկել բնակչության ավելի մեծ հատվածին:

Թերևս ականատես եղանք աշխարհում պատվաստանյութերի ընդհանուր սակավությանը, COVID-19 համավարակի ընթացքում պատվաստումների գործընթացի ընդհատումների պատճառով երեխաների պատվաստումների թիվը զգալիորեն տուժել է:

Ուրախ եմ նշել, որ այս առումով մենք ունենք առաջընթաց, քանի որ Հայաստանում երեխաների պատվաստումների թիվը 2020-2021 թվականների համեմատ զգալիորեն բարելավվել է, բոլոր տարիքային խմբերի ամբողջական ծածկույթը 90%-ից բարձր է:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկեր երկրներին և կազմակերպություններին` COVID-19-ի դեմ պայքարում վերջին 2 տարվա ընթացքում անգնահատելի աջակցության, անհրաժեշտ և կյանքը փրկող պատվաստանյութերի մատակարարման համար: Համավարակի արդյունքում Հայաստանում գրանցվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների պահանջարկի զգալի աճ:

Մեր կառավարությունը տրամադրում է անվճար հոգեբանական խորհրդատվություն` քովիդ հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներին, բուժաշխատողներին և խոցելի խմբերին:

Մարտի 22-ին մենք ստեղծել ենք «Հոգեկան առողջության» կոալիցիա` կառավարական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ասոցիացիաների ավելի քան 40 ներկայացուցիչների մասնակցությամբ:

Պատիվ ունեմ լինելու Համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մի մասնիկը և վստահ եմ, որ այն հնարավորություն կտա ապահովելու մեր քաղաքացիների հոգեկան բարեկեցությունը բոլոր ժամանակներում:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը ևս նպաստել է հոգեսոցիալական աջակցության պահանջարկի մեծացմանը՝ առողջությանն առնչվող այլ մարտահրավերներին զուգահեռ։

Նպաստող գործոններից մեկն էլ Ադրբեջանի շարունակական հրաժարումն է ռազմագերիներին հայրենադարձելուց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը: Ավելին` պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին օգնությունը հատուկ ուշադրություն է պահանջում, հատկապես պրոթեզների ձեռքբերման համար։

Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՀԿ-ի, Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անկարողությունը՝ Ադրբեջանի քաղաքական դիրքորոշման պատճառով սրում է իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զուրկ թողնելով հումանիտար և բժշկական օգնությունից:

Հարգելի՛ գործընկերներ, երկար ժամանակ է, ինչ պատրաստվում ենք ներկայացնել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագիրը Հայաստանում, սակայն համավարակի պատճառով մեր ժամկետները փոփոխվել են: Այժմ ապահովագրական սխեմայի ներդրման համահունչ քաղաքականության մշակման գործընթացում ենք, որը հասանելի կլինի արդեն հաջորդ տարի, միաժամանակ ծավալուն աշխատանքներ են տարվում առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման ուղղությամբ:

Գիտակցելով ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում արտակարգ իրավիճակներում արձագանքելու որակյալ բժշկական հզորությունների ստեղծման կարևորությունը` ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՀԿ-ի կողմից դասակարգվող արագ արձագանքման բժշկական ազգային թիմ ստեղծելու նախաձեռնությանը:

Ուրախ եմ նաև տեղեկացնել, որ հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումը` համախմբելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր վեց շրջաններից արագ արձագանքման բժշկական թիմերի տարբեր խմբերի համայնքները:

Հաջողություն եմ մաղթում վեհաժողովի աշխատանքներին:

Շնորհակալ եմ ուշադրության համար»,- ասված է ելույթում:

Թիվ 1

Recent Posts

Մենք կարող ենք ամբողջական հրադադարի հասնել Ուկրաինայում. Ուիթքոֆ

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի…

12 minutes ago

Բուժօգնության շրջանակներում ուղղաթիռով 42 անգամ բուժառուներ են տեղափոխվել. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն…

30 minutes ago

Լեհաստանը ականապատում է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին հակահետևակային ականներ կտեղադրի՝ «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում։ Այս մասին…

51 minutes ago

ՀՀ-ն հաստատակամ է եվրոպական ընտանիքին միավորվելու հարցում. Ղալումյան

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե…

58 minutes ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…

1 hour ago

Կուրսկի մարզում ավարտին է հասցվում հակառակորդի ջախջախումը. Պուտին

Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…

2 hours ago