Լրահոս 24/7

Զելենսկին դիմել է Արևմուտքին ավելի շատ ծանր սպառազինության մատակարարման համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Արևմուտքին երկրին ավելի շատ ծանր սպառազինություն՝ համազարկային հրթիռային համակարգեր, տանկեր, հականավային հրթիռներ և այլ տեսակի զենքեր մատակարարելու համար։

«Իրավիճակը Դոնբասում չափազանց բարդ է: Փաստորեն, բոլոր ուժերը, որոնք դեռևս ուներ ռուսական բանակը, ուղարկվել են այնտեղ հարձակման», – հայտարարել է Զելենսկին հերթական գիշերային ելույթում։

Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը, ըստ Զելենսկու, «լավագույն ներդրումն է աշխարհում կայունության պահպանման և այն ծանր ճգնաժամերից շատերը կանխելու համար, որոնք Ռուսաստանը դեռ պլանավորում է կամ արդեն հրահրել է»։

«Ես շնորհակալ եմ Ուկրաինայի բոլոր գործընկերներից, ովքեր օգնում են: Բայց ես նորից ու նորից ընդգծում եմ՝ որքան երկար տևի այս պատերազմը, այնքան ավելի մեծ կլինի ազատության գինը ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ ժողովրդավարական աշխարհի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

«Կիրկ» փոթորիկը սպառնում է Եվրոպային

Ճանապարհին որոշակիորեն կորցնելով ուժգնությունը՝ «Կիրկ» փոթորիկը հասել է Եվրոպա։ Ատլանտյան օվկիանոսի վրա ձևավորված փոթորիկն անցել…

3 mins ago

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն

Ս․թ․ հոկտեմբերի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը, որի…

9 mins ago

Ուսուցիչներն ատեստավորման կմասնակցեն էլեկտրոնային եղանակով

Ուսուցիչները կկարողանան ատեստավորման մասնակցել էլեկտրոնային եղանակով. կառավարության նիստում ընդունվել է համապատասխան որոշումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա…

23 mins ago

Էլեկտրոմոբիլների ներմուծման քվոտան ավելացվել է

Կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան։ Ինչպես տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ…

32 mins ago

1 մլրդ 391 մլն դրամ կհատկացվի 18 համայնքում 20 սուբվենցիոն ծրագրի համար

Առաջարկում ենք 1 մլրդ 391 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար:…

45 mins ago

ՇՎՏՄ չորս անդամների պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի

Հոկտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի…

58 mins ago